Վատացել է 6 երեխա, դպրոցը շտապօգնության կանչ է կատարել․ ԿԳՄՍՆ-ն՝ Այգեստանի դպրոցում տեղի ունեցածի մասին

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի դպրոցներից մեկից երեխաներ են տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն։

ՀՀ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է հրապարակել տեղի ունեցածի վերաբերյալ։

«Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն։ Դպրոցը շտապօգնության կանչ է կատարել:

Աշակերտները տեղափոխվել են հիվանդանոց և նախնական զննությունից հետո վերադարձել դպրոց, մասնակցել դասերին։ Բուժզննության արդյունքում երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվել։

Կարևորելով դպրոցում ուսումնական գործընթացի բնականոն և անվտանգ կազմակերպումը՝ տեղի ունեցած միջադեպը կուսումնասիրվի, և կտրվի հավելյալ տեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկնաբանել էր կատարվածը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ