Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխա է տեղափոխվել բժշկական կենտրոն․ նախարարությունը հայտնել է՝ ինչ է կատարվել

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի դպրոցներից մեկից 7 երեխա տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, երեխաների մոտ զգացվել են թուլություն, սրտխառնոց։

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժին։

Առողջապահության նախարարությունը մեկնաբանել է տեղի ունեցածը՝ պարզաբանելով, որ երեխաները տեղափոխվել են Արտաշատի ԲԿ բավարար առողջական վիճակով և մեկ ժամ հետո դուրս գրվել։

Նրանց ինքնազգացողության վատացման նախնական պատճառը եղել է ներկի հոտը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ