![]()
ՆԳՆ-ից հայտնել են, որ քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ Արտաշատ խոշորացված համայնքի Քաղցրաշեն բնակավայրի մանկապարտեզում օձերի մասին ահազանգից հետո երեխաները տարհանվել էին:
ՆԳՆ-ից լրատվամիջոցներին հայտնել են, որ սեպտեմբերի 16-ին՝ Ժամը 10:32-ին, ահազանգ է ստացվել, որ Արտաշատ խոշորացված համայնքի Քաղցրաշեն բնակավայրի մանկապարտեզում օձեր կան։ Մեկնած մարտական հաշվարկի իրականացրած որոնողական աշխատանքների արդյունքում օձ չի հայտնաբերվել։
![]()