![]()
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Արտաշատ խոշորացված համայնքի Քաղցրաշեն բնակավայրի մանկապարտեզում տարհանում է տեղի ունեցել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ աշխատակիցներն ու երեխաները մանկապարտեզում նկատել են 5 օձ, ինչից հետո շատ արագ տեղի է ունեցել տարհանումը, որից հետո մանկապարտեզի տնօրենն ահազանգել է Արարատի մարզային փրկարարական վարչություն, որտեղից ժամանել են փրկարարները:
Ըստ տեղեկությունների՝ մանկապարտեզ է հաճախում 135 երեխա:
![]()