![]()
«Մոսկվան մտադիր է պահպանել 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները»:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Նա նշել է, որ ակնկալում են նույն մոտեցումը նաև Երևանից:
«Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական գործակցության ընդլայնման հարցը։ 102-րդ ռազմաբազան առանցքային դեր է խաղում Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության ապահովման գործում, և դրան այլընտրանք դեռևս չկա»,- կարծիք է հայտնել Զախարովան։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխաիլ Գալուզինն էլ հայտարարել էր, որ Մոսկվան հայկական կողմից դիմում չի ստացել Գյումրու ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով 102-րդ ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, նշել էր, որ Երևանը 102-րդ ռազմաբազայի հարցը երբեք չի բարձրացրել, սակայն եթե Ռուսաստանը որոշի այն դուրս բերել, հայկական կողմը չի առարկի։
![]()