Ռուսաստանը Հայաստանից Գյումրու ռազմաբազան դուրս բերելու դիմումներ չի ստացել. Գալուզին

«Ռուսաստանը Հայաստանից Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազան դուրս բերելու դիմումներ չի ստացել և շարունակում է այն համարել հանրապետության ու Հարավային Կովկասի անվտանգության կարևոր տարր»:

Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

Գալուզինը նշել է, որ ռուսական ռազմական ներկայության թեման այժմ ակտիվորեն քննարկվում է Հայաստանի հասարակական-քաղաքական տիրույթում, սակայն դրան իրական այլընտրանք Մոսկվան առայժմ չի տեսնում։

«Շատերը լիովին արդարացիորեն հարց են տալիս՝ իսկ ո՞րն է այլընտրանքը։ Այդպիսին այսօրվա դրությամբ, մեր կարծիքով, չի նկատվում։ Անկեղծ ասած, դժվար է պատկերացնել այդ դերում, օրինակ, ֆրանսիացի զինվորների, թեկուզ միայն Հայաստանից Ֆրանսիայի աշխարհագրական հեռավորության պատճառով»,- նշել է ՌԴ ԱԳՆ փոխնախարարը։

Գալուզինը հավելել է, որ Ռուսաստանը միևնույն ժամանակ պատրաստ է քննարկել Հայաստանի հետ համագործակցության շարունակությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած երկկողմ հարաբերությունների «գույքագրման» շրջանակներում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ