Բիշքեկի առաջիկա ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցի 17 երկրի ղեկավար, այդ թվում՝ Փաշինյանը, Պուտինը, Ալիևը, Էրդողանը

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում անցկացվելիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին կմասնակցի17 պետության առաջնորդ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և այլ ղեկավարներ, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությանը։

Մասնակիցների թվում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ԱՊՀ-ի գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը և ԱՓՎՄԽ-ի (Ասիայի փոխգործակցության և վստահության միջոցառումների խորհրդաժողով) գլխավոր քարտուղար Կայրատ Սարիբայը։

Մասնակիցները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային օրակարգը, ՇՀԿ-ի հետագա զարգացումը, ինչպես նաև համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, տրանսպորտային, թվային, բնապահպանական և հումանիտար ոլորտներում։

Գագաթնաժողովի արդյունքներով նախատեսվում է ընդունել կազմակերպության 25-ամյակին նվիրված հռչակագիր, մի շարք որոշումներ և թեմատիկ հայտարարություններ։ Ընդլայնված «ՇՀԿ պլյուս» ձևաչափով մասնակիցները կքննարկեն ՄԱԿ-ի և միջազգային իրավունքի դերը, կայուն զարգացումը և փոխշահավետ համագործակցության ընդլայնումը։

ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի գագաթնաժողովը կանցկացվի Բիշքեկում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում կողմերը կքննարկեն Հայաստանի ԵՄ անդամակցության հարցը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ