![]()
Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում, նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Մենք զրույց ենք ունենալու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մեր առաջնորդներն արդեն խոսել են Հայաստանում կայացած ընտրություններից հետո, այնպես որ բավականին պարզ է, թե ինչի մասին է լինելու զրույցը», — հայտարարել է Ուշակովը։
![]()