![]()
Լևոն Քոչարյանը պետք է, որ տեղյակ լիներ ընտանիքում և փողոցում 2008 թվականի մարտի մեկին տեղի ունեցող դեպքերից: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթին՝ կապված մարտի մեկի դեպքերի հետ:
«Երեք նկատեցի, որ ամբինոի մոտ հայտնվեց, Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը և մարտի 1-ի համար մեղադրեց ոչ ավել, ոչ պակաս Նիկոլ Փաշինյանին: Դա շատ ատրօրինակ էր, որովհետև մարտի 1-ին Լևոն Քոչարյանը չի եղել 7 տարեկան, այլ եղել է 21-22 տարեկան երիտասար է եղել՝ նախագահի ընտանիքում ներկայանալի դիրքում: Ինքը պետք է ամեն ինչից տեղյակ լիներ, թե՛ ընտանիքում, և թե՛ փողոցում՝ մարտիմեկյան դեպքերի հետ կապված»,-ասել է Քոչարյանը:
Պատգամավորը նաև հիշեցրեց, որ եղել է ոչ միայն 2008 թվականի դեպքերի մասով միջազգային փաստահավաք խմբի անդամ, այլ նաև ընդդիմության կողմից ներկայացված անդամ, որի արդյուքնում կարողացել են կազմել հինգ զեկույց:
Քոչարյանը նաև հիշեցրեց, որ այդ զեկույցները այժմ ներառված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ: Այդ զեկույցներում արձանագրված են ոստիկանության սպաների գործողություններից մինչև նախագահ Ռոբերտ Քոչարյանի «0038» գաղտնի հրամանը, որտեղ Զինված ուժերին կարգադրվել էր ուժային գործողություններ իրականացնել ցուցարարների դեմ:
![]()