Ընտրությունների օրը Մոսկվայից ՀՀ ժամանած Հովհաննես Սահակյանը 3 ամիս է չի կարողանում վերադառնալ ՌԴ

Արդեն շուրջ երեք ամիս է, ինչ ընտրությունների օրերին Ռուսաստանից Հայաստան ժամանած Հովհաննես Սահակյանը չի կարողանում վերադառնալ ՌԴ։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սահակյանի պաշտպանը նրա նկատմամբ կիրառված դատավարական սահմանափակումների վերաբերյալ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան և սպասում է դատարանի որոշմանը։ Միևնույն ժամանակ, նախաքննական մարմնում հարուցված քրեական վարույթը փաստացի որևէ առաջընթաց չի արձանագրում։

Հիշեցնենք, որ ընտրությունների օրը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հովհաննես Սահակյանը հայտնել էր, որ Մոսկվայից եկել են մասնակցելու քվեարկությանը և նույն օրը պատրաստվում են վերադառնալ Ռուսաստան։

«Մոսկվայից եկել ենք՝ ընտրենք, երեկոյան 7-ին հետ ենք վերադառնում»,- ասել էր նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ