Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ կա վիրավոր

ԱԹՍ-ի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Տուլայի մարզի Wildberries-ի պահեստում` հայտնել է նահանգապետ Դմիտրի Միլյաևը։

«Շտապօգնության ծառայություններն աշխատում են դեպքի վայրում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր չկան, մեկ մարդ վիրավորվել է և ստանում է անհրաժեշտ բժշկական օգնություն», — գրել է նա Max հարթակում։

Բացի այդ, երկու բնակելի շենք է վնասվել Վենևսկի շրջանում, Նովոմոսկովսկում ու Ուզլովսկի շրջանում՝ երկու արդյունաբերական օբյեկտ։

Ոչնչացվել է ընդհանուր առմամբ 107 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի շրջաններում և Սև և Ազովի ծովերում խոցել են 475 անօդաչու թռչող սարք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ