Կլոունադա, կրկես. Նարեկ Կարապետյանը կարող է նախաձեռնությամբ հանդես գալ, որ Թուրքիայի դրոշից Լուսինը հանեն

Քաղաքական վերլուծաբան Դավիթ Ստեփանյանը խորհրդարանում տեղի ունեցողը համարում է խեղկատակություն, կլոունադա, կրկես:

«Նարեկ Կարապետյանը կարող է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որ Թուրքիայի դրոշից Լուսինը հանեն»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա:

Վերջինս կարծում է, որ ընդդիմությունը մարդկանց ուղեղները լվանում է, անհեթեթ նարատիվներ տարածում, և դրա դեմը պետք է առնել. «300 հազար ադրբեջանցու ՀՀ գալը դարձել է մեմ»:

Նա նաև կեղծ է համարում այն նարատիվը, թե մեզ թուրքից միայն ռուսը կարող է փրկել:

«Պուտինի հայտարարությունը կոնսոլիդացրեց ընդդիմության ընտրողներին, որոնք նրան տեսնում են որպես փրկիչ: Պաշտոնակռիվ անողները, աբիժնիկները ձայն տվեցին, որ Հայաստանը դառնա գուբերնիա»,- նկատում է նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ