![]()
«Հայաստան» դաշինքի իմ գործընկերները վախ ունեն, որ ես այստեղից բարձրանամ այնտեղ (ցույց է տալիս ելույթի և ԱԺ նախագահի տեղակալի ամբիոնները — խմբ.): Ինչի՞ վախ ունեք ինձանից. որովհետև 5 տարի ինձանից փախած եք ման եկել: Այդ մասին Ազգային ժողովի՝ օգոստոսի 4-ի նիստին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների՝ իրեն առնչվող քննադատություններին:
Անդրադառնալով իր կնոջ՝ «ՀայՓոստ» ընկերությունում աշխատելու արդյունավետության մասին վկայող ցուցանիշներին՝ Հայկ Կոնջորյանն ասաց. «Ըստ հրապարակված տեղակատվության՝ իմ կնոջ կառավարման ժամանակաշրջանում «ՀայՓոստը» պետությանը վճարել է 1 մլրդ դրամի դիվիդենտ: Ըստ հրապարակած տվյալների՝ 2024-2025 թվականներին «ՀայՓոստի» ֆինանսական արդյունքը բարելավվել է 900 մլն դրամով:
Երբ խոսում եք «Հայփոստի» կառավարման արդյունավետության մասին, այս երկու թիվը՝ 1 մլրդ դրամը և 900 մլն դրամը՝ գրեթե 1 մլրդ դրամի ֆինանսական ցուցանիշների բարելավումը, դա Կոնջորյանի կնոջ աշխատանքի արդյունավետությունն է»:
![]()