ՌԴ-ում դադարեցվել է հայկական արտադրության ավելի քան 70 հազար շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը

Ռուսաստանում դադարեցվել է հայկական արտադրության ավելի քան 70 հազար շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը:

Սահմանափակումները կիրառվել են «Ռոսպոտրեբնադզորի» հանձնարարականով:

Նշվում է, որ որոշումն ընդունվել է «արտադրանքին ներկայացվող պահանջների խախտման պատճառով»:

«Ներկայումս «Ռոսպոտրեբնադզորի» նշած խմբաքանակների իրացումն արգելված է մանրածախ և առցանց վաճառքի համար մինչև անհրաժեշտ ստուգումների ավարտը»,- մանրամասնել են հաղորդագրության մեջ:

Ռուսաստանը մայիսի վերջից պարբերաբար սահմանափակումներ է կիրառում Հայաստանից մի շարք ապրանքատեսակների մատակարարումների նկատմամբ՝ ծաղիկներ, հանքային ջուր, ալկոհոլային արտադրանք, բանջարեղեն, միրգ, ձկնամթերք, կաթնամթերք և այլ ապրանքատեսակներ:

Ռուսական կողմն այդ որոշումները բացատրում է բուսասանիտարական պահանջների խախտումներով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ