Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին․ հեռախոսազրույց է տեղի ունեցել

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ։

Ռուսլան Ստեֆանչուկը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և արդյունավետ աշխատանք։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ուկրաինայի Գերագույն ռադայի միջև համագործակցության օրակարգին՝ կարևորելով խորհրդարանական կապերի հետագա ակտիվացումը և փոխգործակցության նոր հնարավորությունների օգտագործումը։

Քննարկվել են նաև Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերություններին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող թեմաներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ