![]()
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց է սպասվում»:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով Բաքվում գտնվող Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Ինյացիո Կասիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում լրացուցիչ առաջընթաց է սպասվում, և դրա տարրերից մեկը TRIPP նախագիծն է, որն ընդգրկվել է փաստաթղթում Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի ժամանակ»,- նշել է նա:
Բայրամովը կարևորել է ուղիղ երկխոսության միջոցով Հայաստանի հետ խաղաղության օրակարգի հետագա առաջխաղացումը:
Կասիսն էլ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը: Նա կարծիք է հայտնել, որ կայուն խաղաղությունն արդեն հասանելի է:
![]()