Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի նոր կառավարչի կենսագրությունը

 

Ինչպես հայտնել ենք, Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ կառավարիչ։

Ներկայացնում ենք Բոշյանի կենսագրությունը.

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1988թ. ապրիլի 4, ք. Երևան

Կրթություն

2004-2008թթ. — Երևանի պետական համալսարանի «Տնտեսագիտության և կառավարման» ֆակուլտետ
2008-2010թթ. — Երևանի պետական համալսարանի «Տնտեսագիտության և կառավարման» ֆակուլտետի մագիստրատուրա՝ ֆինանսներ և վարկ մասնագիտացում
2014-2018թթ. — Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա

Աշխատանքային գործունեություն

2009-2018թթ. — ՀՀ կենտրոնական բանկ Ֆինանսական վերահսկողության վարչություն՝ վերահսկող
2018-2019թթ. — Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ՝ Ֆինանսական բաժնի պետ
2019-2020թթ. — ՀՀ ԱՆ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ՝ ֆինանսական հարցերով փոխտնօրեն, տնօրենի պաշտոնակատար
2020-2021թթ. — ՀՀ ԱՆ «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ՝ տնօրենի խորհրդական, ֆինանսատնտեսական գծով փոխտնօրեն
2021թ.- Վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական
2021թ. մարտի 16-ին նշանակվել է վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ

Այլ տվյալներ

2020թ.-ից դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետում:

Մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների և դասընթացների:

Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական

Անձնական տվյալներ

Ամուսնացած է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ