![]()
Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ Շնորհավորական ուղերձում ասվում է.
«Ձերդ գերազանցություն,
Ճապոնիայի կառավարության և ժողովրդի անունից ցանկանում եմ իմ անկեղծ շնորհավորանքները հղել Ձերդ գերազանցությանը ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։
Հայաստանը կարևոր գործընկեր է Ճապոնիայի համար օրենքի գերակայության վրա հիմնված ազատ և բաց միջազգային կարգի պահպանման և ամրապնդման գործում։
Ձերդ գերազանցության անցյալ տարվա սեպտեմբերին Ճապոնիա կատարած այցը կարևոր հնարավորություն էր երկկողմ հարաբերությունների խորացման համար։
Հաջորդ տարի լրանում է մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակը, և ես անհամբեր սպասում եմ երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնմանը և զարգացմանը Ձերդ գերազանցության հետ սերտ համագործակցության շրջանակներում։
Անկեղծորեն մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն և հետագա հաջողություններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բարգավաճում»։
![]()