Գեղարքունիքի դատախազությունը 2026-ի առաջին կիսամյակում դատարան է հանձնել ծանր հանցագործություններով 23 վարույթ

Գեղարքունիքի մարզում 2026 թվականի 1-ին կիսամյակում պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով պետությանը և համայնքին վերջնական դատական ակտերով վերականգնված գումարի չափը կազմել է 3 միլիոն 217 հազար դրամ:

Քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնված գումարի չափը կազմել է 8 միլիոն 799 հազար դրամ:

Մասնավորապես Գեղարքունիքի մարզի դատախազության ներկայացրած հայցադիմումների քննության շրջանակներում Ճամբարակ համայնքին են վերադարձվել Դպրաբակ բնակավայրում գտնվող 1.30196 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը և Թթուջուր բնակավայրում գտնվող 2.11669 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը։

Գեղարքունիքի մարզի դատախազությունը 2026 թվականի 1-ին կիսամյակում ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել 23 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 3 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 6 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 4 մեղադրական դատավճիռ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ