![]()
9-րդ գումարման խորհրդարանում էթիկայի հանձնաժողով կստեղծվի: Ազգային ժողովի նախագահի պաշտոնում իր առաջին ճեպազրույցում հայտարարել է Ռուբեն Ռուբինյանը: Ըստ նրա` թեև այդ հանձնաժողովի որոշմամբ սանկցիաներ չեն կարող կիրառվել որևէ մեկի նկատմամբ, սակայն գոնե հանրային ճնշման գործոն կարող է դառնալ՝ ստիպելով պատգամավորներին պահպանել էթիկայի կանոնները: Այս համատեքստում ԱԺ նախագահն անդրադարձել է նաև խորհրդարանում բարեկիրթ լինելու մասին ընդդիմությանն ուղղված իր կոչին, ուրախությամբ արձանագրել, որ այն դեռ պահպանվում է:
Մանրամասները՝ Մերի Խաչատրյանի ռեպորտաժում։
![]()