Հնդկաստանում ուղևորափոխադրումներ է սկսել առաջին ջրածնային գնացքը

Բոլորովին վերջերս Հնդկաստանում ուղևորափոխադրումներ է սկսել երկրի ներսում ամբողջությամբ նախագծված առաջին ջրածնային գնացքը՝ NaMo Green Rail-ը։ Տասը վագոնից բաղկացած այս կազմը կարող է տեղափոխել մինչև 2600 ուղևոր, զարգացնում է մինչև 75 կմ/ժ արագություն և արտանետումների փոխարեն մթնոլորտ է արձակում միայն ջրային գոլորշի։

Գնացքը փորձնական շահագործվում է Ջինդ-Սոնիպատ երթուղում և դիտարկվում է որպես դիզելային քարշի էկոլոգիապես մաքուր այլընտրանք այն երկաթուղային գծերում, որոնք դեռևս էլեկտրաֆիկացված չեն։

Փորձնական շահագործման առաջին երկու շաբաթվա ընթացքում գնացքն անցել է ավելի քան 1200 կմ և խնայել շուրջ 3200 լիտր դիզելային վառելիք։

Ապագայում նախատեսվում է տեխնոլոգիան ներդնել նաև այլ երթուղիներում՝ աջակցելով Հնդկաստանի ածխածնային չեզոքության հասնելու նպատակին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ