![]()
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել։ Նրա նկատմամբ խափանման որևէ միջոց չի կիրառվել։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ որոշումը կբողոքարկվի Վերաքննիչ դատարան:
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով ԿԸՀ միջնորդություն ներկայացնելու համար։
ԿԸՀ-ն բավարարել էր Դավիթ Ղազինյանի դեմ ներկայացրած դատախազության միջնորդությունը։ Դավիթ Ղազինյանը ձերբակալվել էր, այնուհետ կալանավորվել:
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Դավիթ Ղազինյանը համակիրների հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք է տվել։
![]()