![]()
ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել Պարագվայի Կրթության և գիտության նախարարի տեղակալ Էրմենեգիլդո Կոենե Վելասկեսի հետ։
Ինչպես հայտնել է դեսպանությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները։ Դեսպան Գևորգյանը ներկայացրել է Հայաստանի կրթական համակարգը՝ ընդգծելով ոլորտում արձանագրված ձեռքբերումները և առկա հնարավորությունները։
![]()