Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Արարատի մարզի Սիսավան գյուղում ՀՀ կառավարության «300 դպրոց» ծրագրի շրջանակում կառուցվում է ոչ տիպային դպրոց: Սիսավանի նոր դպրոցը կառուցվում է հին դպրոցի տեղում․ այստեղ սովորելու հնարավորություն կունենա շուրջ 440 աշակերտ:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այց է կատարել նշյալ դպրոցի շինհրապարակ՝ հետևելու աշխատանքների ընթացքին, ծանոթանալու առկա վիճակին:

Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։

Նորակառույց դպրոցը կհագեցվի նաև նոր գույքով, լաբորատոր սարքավորումներով և ուսումնական նյութերով, կստեղծվեն անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպման համար: Կապալառու ընկերության պատասխանատուները վստահեցրել են, որ պահպանվում են շինարարության որակը և ժամկետները։

Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է շինարարության ընթացքում դասապրոցեսի կազմակերպման մանրամասներով՝ ընդգծելով դրանք անխափան իրականացնելու կարևորությունը: Դպրոցի տնօրենը նշել է, որ այս փուլում դասերն իրականացվել են հարևան բնակավայրի դպրոցներից մեկում և գյուղապետարանում։ Դպրոցում սովորող 380 աշակերտները ուրախությամբ և ոգևորությամբ են սպասում նոր շենքի շահագործմանը։

Սիսավանի միջնակարգ դպրոցը կառուցվում է ԿԳՄՍ նախարարության պատվիրակմամբ։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ