![]()
Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նկատելով, որ իր մոտ մի տարօրինակ հարց է մշտապես առաջանում, ապա մանրամասնել.
«ՌԴ նախագահը (հատկապես հայաստանյան որոշ շրջանակների մոտ) համարվում է ուժեղ, վստահ, իր երկրում սիրված ղեկավար։ Հաճախ նույնիսկ նրան քննադատողները արժանանում են «Դուք ո՞վ եք, որ նրան քննադատեք, փոքրիկ մարդուկներ» կշտամբանքին։ Սակայն հայաստանյան ընտրությունների ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը (մենք էլ, փաստորեն, մեզ իրավունք վերապահենք խոսել Ռուսաստանում ընտրությունների մասին) վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ և լոյալ ընդդիմադիրներին՝ «Յաբլոկո» կուսակցության կամ Նադեժդինի տեսքով։
Ռուսաստանի ԿԸՀ-ն հայտարարել է, որ կորցրել է այդ կուսակցության որոշ անդամների ներկայացրած փաստաթղթերը (սա հումոր չէ), նույնիսկ այն բանից հետո, երբ վերջիններս տեսանկարահանել են փաստաթղթերի ներկայացման գործընթացը։
ԿԸՀ-ն մերժել է նրանց գրանցումը, իսկ Նադեժդինին ընդհանրապես հայտարարել են «ինոագենտ»։
Հարց. ի՞նչ կլիներ, օրինակ, որ Դումայում լինեին Պուտինին մի թեթև քննադատող ընդդիմադիրներ (երբեմն նույնիսկ նրա անունն էլ չեն հնչեցնում քննադատության ժամանակ)։ Սա, իհարկե, խոսում է ՌԴ ղեկավարի՝ սեփական անձի և հզորության հանդեպ մեծ վստահության մասին»:
![]()