![]()
Թուրքիայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ռաշադ Մամեդոը հետ է կանչվել Բաքու։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։
Նշվում է, որ մեկ այլ հրամանագրով՝ Մամեդովը նշանակվել է Ուզբեկստանում Ադրբեջանի դեսպան։
Ըստ հրապարակումների՝ Թուրքիայում Ադրբեջանի նոր արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Ռաշադ Ասլանովը։
![]()