Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեuիային Իրանի դեմ, կդառնա իրանական ԶՈՒ-ի օրինական թիրախ. Արաղչի

«Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեսիային Իրանի դեմ կամ կնպաստի Իրանի ուղղությամբ հարվածների հասցմանը, կդառնա իրանական զինված ուժերի օրինական թիրախ»:

Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Շանհայի համագործակցության կազմակերպության ԱԳՆ խորհրդի նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իրանը վերստին հաստատում է երկրի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իր հաստատակամությունը և հայտարարում, որ Իրանի դեմ ագրեսիայի իրականացմանը ցանկացած մասնակցություն, համագործակցություն կամ աջակցություն միջազգային պատասխանատվություն կառաջացնի համապատասխան կողմերի համար»,- ասել է Արաղչին։

Նրա խոսքով՝ Թեհրանն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ինքնապաշտպանության շրջանակներում և ագրեսիային մասնակցած ցանկացած կողմի կդիտարկի որպես օրինական թիրախ զինված ուժերի համար։

Իրանի ԱԳ և նախարարը կոչ է արել Շանհայի համագործակցության կազմակերպության երկրներին համախմբման, համագործակցության և թույլ չտալ, որ ագրեսիան փոխարինի դիվանագիտությանը, ուժը փոխարինի իրավունքին, իսկ երկակի ստանդարտները՝ արդարությանը:

«Անվտանգ, կայուն և արդար ապագա կարող է ձեռք բերվել միայն այն դեպքում, երբ բոլորս միասնական ձայնով պաշտպանենք օրենքի գերակայությունը, պետությունների հավասարությունը, երկրների ինքնիշխանության և ժողովուրդների արժանապատվության նկատմամբ հարգանքը»,- շեշտել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ