![]()
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Գեղարքունիքի և Տավուշի մարզային բաժնի Մարտունի-Վարդենիս բաժանմունքում ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում կապարակնքել է Վարդենիս քաղաքի Երևանյան 70/1 հասցեում գտնվող հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի շահագործումը մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հայտնում են, որ սահմանված ժամկետում պարտապանի հեղուկ գազի պահեստավորման տարան դատարկելուց հետո կապարակնքվել է նաև հեղուկ գազի լիզքավորման սարքավորումը։
![]()