![]()
Հուլիսի 22-ին՝ ժամը 09։30-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռ բնակավայրի 1-ին փողոցում արագիլի ձագն ընկել է բնից։
ՀՀ ՆԳն փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Նշվում է, որ փրկարարներն արագիլի ձագին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ, այնուհետև թռչունը տեղափոխվել է «Հրանտի Արկ» հիմնադրամ։
![]()