![]()
Ռոսսելխոզնադզորից տեղեկանում ենք, որ թույլ չի տվել Ռուսաստանում իրացնել Հայաստանից ստացված անվտանգ կաթնամթերքը:
«Հուլիսի 14-ից 21-ը Ռոսսելխոզնադզորի մասնագետներն ստուգում են անցկացրել Հայաստանի կաթնամթերք վերամշակող ձեռնարկություններում, որոնք նախկինում բացվել էին անասնաբուժական ծառայության երաշխիքների ներքո և իրենց արտադրանքը մատակարարում են Ռուսաստան։
Կատարված աշխատանքը հաստատել է նույնատիպ խախտումներ, որոնք արձանագրվել էին 2023-2024 թվականների ստուգումների ընթացքում։ Դրանք վերաբերում են հետագծելիության համակարգի ապահովմանը, հումքի և պատրանքների համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի ձևակերպմանը, մուտքային հումքի անասնաբուժասանիտարական փորձաքննության անցկացմանը, ռիսկերի կառավարման համակարգերի գործունեությանը և արտադրական հսկողության ծրագրերի իրականացմանը։
Ընթացիկ ստուգման շրջանակներում հաստատվել է վարակված գլխաքանակից ստացված կաթի օգտագործումը Ռուսաստան մատակարարվող մթերքների արտադրության համար։
Հաստատվել են ռուսաստանյան շուկայի համար նախատեսված բարձր յուղայնությամբ արտադրանքի արտադրության նպատակով երրորդ երկրների հումքի օգտագործման դեպքեր՝ չնայած Հայաստանի անասնաբուժական ծառայության նախկինում տված հավաստիացումներին տեղական հումքի կամ ԵԱՏՄ ձեռնարկությունների հումքի օգտագործման վերաբերյալ։
Մինչև օրս Հայաստանում չի կարգավորվել այնպիսի համակարգ, որը թույլ կտա հաստատել արտադրության մեջ օգտագործվող կաթի կամ այլ կաթնային հումքի ծագումն ու անվտանգությունը։ Սա հատկապես վերաբերում է ֆիզիկական անձանցից կաթի վերամշակմանը, որոնք չեն կարող երաշխավորել հանձնվող արտադրանքի անվտանգությունը։ Բացի այդ, հարկ է ուշադրություն դարձնել լաբորատոր բազային։
Հաշվի առնելով հայտնաբերված խախտումները՝ Ռոսսելխոզնադզորը միջոցներ է ձեռնարկել Ռուսաստան հատուկ վտանգավոր վարակների ներթափանցումը և ներքին շուկայում անվտանգ կաթնամթերքի իրացումը թույլ չտալու համար։
Հերթական անգամ հաստատվում է, որ Հայաստանը չի հաղթահարում գյուղատնտեսական արտադրողների հսկողությունը, այդ թվում՝ 2019 թվականի կառավարության բարեփոխումների հետևանքների պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
![]()