Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են Wildberries-ի պահեստներին

Գիշերը Ռուսաստանի մի շարք շրջաններում, Ղրիմում, պայթյուններ են լսվել։ Հրդեհներ են բռնկվել Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներում, հայտնում է УНИАН-ը։ Տեղեկություններ էին տարածվել, որ հրդեհ է բռնկվել Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանի Նովոսարատովկա գյուղում գտնվող Wildberries-ի պահեստում։ Ավելի ուշ հաղորդվել է, որ ԱԹՍ-ները հարվածել են մեկ այլ պահեստի՝ Սանկտ Պետերբուրգի Պուշկինի շրջանի Շուշարիում։ Wildberries ընկերությունն արդեն հաստատել է երկու պահեստներին հարվածելու լուրը։ «Wildberries-ի Շուշարի և Ուտկինա Զավոդ բնակավայրերի լոգիստիկ համալիրների աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Բացի այդ, հարձակման է ենթարկվել նաև Wildberries-ի պահեստը Սիմֆերոպոլում։ Ավելի ուշ ընկերությունը հաստատել է հարձակման փաստը՝ տեղեկացնելով աշխատակիցների տարհանման մասին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ