660,000 ֆունտ՝ միջազգային դատարաններում Հայաստանի շահերի պաշտպանության համար

ՀՀ Կառավարությունը զգալի ֆինանսական միջոցներ՝ 660,000 ֆունտ սթերլինգ կհատկացնի միջազգային իրավական հարթակներում երկրի շահերի ներկայացման և պաշտպանության նպատակով։

Այս նախագիծը Կառավարության հուլիսի 23-ի օրակարգում էր չզեկուցվող հարցերի փաթեթում։ 660,000 ֆունտը համարժեք է ավելի քան 320 միլիոն դրամի։

Այս միջոցներն ուղղվելու են միջազգային դատարաններում և արբիտրաժներում ՀՀ շահերի ներկայացմանն ու պաշտպանությանը, Հայաստանի շահերի պաշտպանությանն ուղղված փաստաբանական և իրավաբանական ծառայությունների ֆինանսավորմանը, միջազգային ատյանների կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովմանը։ Հարկ է նշել, որ որոշման նախագծի որոշ հատվածներ ունեն «հույժ գաղտնի» կարգավիճակ, որի բովանդակությունը հայտնի չէ:

Բացի այդ, Ֆինանսների նախարարությունը նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացրել է գաղտնի ընթացակարգով։ Նախագիծը մշակել է ՀՀ վարչապետի աշխատակազմը։ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրով, ինչը նպատակ ունի ապահովել Հայաստանի պատշաճ ներկայացվածությունը միջազգային իրավական գործընթացներում Թե կոնկրետ որ գործերին է վերաբերում այս ֆինանսավորումը, որոշման նախագծում նշված չէ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ