1980-ական թվականներին հիմնադրված մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվել է. տեսանյութ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին։

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 1980-ական թվականներին հիմնադրված մանկապարտեզն առաջին անգամ է հիմնանորոգվել։

«7-ի փոխարեն այստեղ ձևավորվել է 10 խումբ:

Անվտանգ, լուսավոր ու հարմարավետ պայմաններ են ապահովվել ավելի քան 250 երեխաների համար:

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համագործակցությամբ հ. 77 մանկապարտեզում գործարկվել է «Վաղ մանկության երկրորդ տարիքային խումբ»՝ անհրաժեշտ կահավորանքով:

Հաստատությունը լիովին համալրված է նոր գույքով և դիդակտիկ պարագաներով

Քաղաքապետը հանձնարարել է աշխատանքներ տանել ոռոգման համակարգի անցկացման ուղղությամբ և բակային հատվածը կանաչապատել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ