![]()
Ռուսաստանը անպայման բարձր մակարդակով կմասնակցի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին:
Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
«Ամեն դեպքում, Ռուսաստանի մասնակցությունը գագաթնաժողովին կլինի «արդյունավետ և նախաձեռնողական»,- հայտարարել է Կրեմլի խոսնակը։
G20 գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերին Մայամիում։
![]()