![]()
Հուլիսի 21-ին Կանադա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղար, պատգամավոր Յասիր Նաքվիի հետ:
Առանձնանշվել են առևտրատնտեսական հարաբերությունների խթանման հեռանկարային ուղղությունները և երկու երկրներում իրականացվող գործարար համաժողովներին և ոլորտային ցուցահանդեսներին մասնկացության խրախուսման կարևորությունը:
Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում հաստատված խաղաղության պայմաններում ՀՀ աճող ներդրումային գրավչության և կանխատեսելի բիզնես միջավայրի վերաբերյալ:
![]()