![]()
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։
Ավելի վաղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ձեռնաշղթաներով բերել էին ՔԿ՝ հարցաքննության:
Երեկ՝ հուլիսի 21-ին, Ծառուկյանը շուրջ 10 ժամ հարցաքննվել էր, որից հետո նրան կրկին տեղափոխել էին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։
Հիշեցնենք՝ հուլիսի 6-ի վաղ առավոտից խուզարկություններ էին իրականացվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։
Ավելի ուշ՝ առանձնատան խուզարկության ավարտից հետո, Ծառուկյանը ձերբակալվել, տեղափոխվել էր Քննչական կոմիտե։ Հուլիսի 7-ին նա կալանավորվել է երկու ամսով։
Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրել էր, թե ինչի համար է մեղադրվում Գագիկ Ծառուկյանը։
![]()