![]()
Հումորիստ և դերասան Միխայիլ Գալուստյանն ամուսնացել է՝ նախկին կնոջ՝ Վիկտորյայի հետ ամուսնալուծությունից մեկ տարի անց։ Այս մասին հայտնի է դարձել KP.RU-ին։
Հումորիստի ընկերները լրատվամիջոցին հայտնել են, որ Գալուստյանը հունիսի վերջին ամուսնացել է իր նոր ընտրյալի հետ։ «Նրանք շատ երջանիկ են և մտադիր են երեխաներ ունենալ»,- նշել են աղբյուրները։
Գալուստյանի նոր ընտրյալը 35-ամյա դիմահարդար Լիլիա Կիոսեն է։
![]()