Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկին՝ կովկասյան ընձառյուծին։

Տեսանյութը հրապարակվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Ֆեյսբուք»-ի էջում:

«Հայաստանի հարուստ կենսաբազմազանության հերթական վկայությունը

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդները արձանագրել են Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկին՝ Կովկասյան ընձառյուծին։

Այս բացառիկ կադրերը ևս մեկ անգամ հաստատում են, որ մեր երկրի բնությունը շարունակում է պահպանել իր կենսաբանական բազմազանության եզակի արժեքները, իսկ իրականացվող պահպանական միջոցառումները տալիս են շոշափելի արդյունքներ»,- ասվում է տեսանյութին կից գրառման մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ