Կիևյան կամրջի աշխատանքներն իրականացվում են ամբողջ ծավալով. դրանք կավարտվեն նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ

Հրազդանի Մեծ կամրջի (Կիևյան կամուրջ) հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Ըստ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ աշխատանքների արդյունավետ ընթացքի շնորհիվ կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ։

Ավինյանը վստահեցրել է, որ աշխատանքներն իրականացվում են ամբողջ ծավալով՝ շաբաթը 7 օր, 2 հերթափոխով (08:00-ից 20:00՝ 1 ժամ ընդմիջմամբ)։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ