«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում

Հուլիսի 22-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, Արթուր Բ.-ն իր վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ճանապարհի կենտրոնական հատվածում քանդված շինարարական փոսում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նշված փոսը կապ չունի «Վեոլիա ջուր», «Գազպրոմ Արմենիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների հետ. այն փորել է անհատը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ