Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը Սյունիքում հետևել է մարզում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքին։

Դեպարտամենտից հայտնում են, որ այս պահին ակտիվ շինարարություն է կատարվում Մ-2 միջպետական ճանապարհի՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհին. տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը։

Նշվում է, որ միջին նորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

«Կատարելով միջին նորոգման աշխատանքներ՝ հնարավոր է լինում քիչ ներդրումներով ապահովել ճանապարհների երկարակեցությունը»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ