Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ևս ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ. նա չի վերցնի պատգամավորական մանդատը:

Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ի հրապարակած ցանկից, թե ովքեր են ինքնաբացարկի դիմումներ ներկայացրել:

Հայրապետյանը նախարարի պաշտոնում էլ չի մնա. արձակուրդ գնալուց առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Մխիթար Հայրապետյանը չի ցանկացել շարունակել գործունեությունը Կառավարության կազմում:

«Մխիթար Հայրապետյանը քննարկումների արդյունքում ինքը չի ցանկացել շարունակել գործունեությունը Կառավարության կազմում»,- ասել էր վարչապետը:

Մխիթար Հայրապետյանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է նշանակվել 2023 թվականին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ