Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում ապօրինի զենք և զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել են 30 և 43-ամյա տղամարդկանց։

ՆԳՆ-ից հայտնում են, որ ձերբակալման ընթացքում 30-ամյա տղամարդու մոտ նկատվել է ատրճանակին նմանվող առարկա, որը նա ավտոմեքենայից դուրս բերվելիս թողել է նստատեղերի միջև գտնվող պահոցին։

Տղամարդիկ տեղափոխվել են Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, իսկ ավտոմեքենան՝ հատուկ պահպանվող տարածք։

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ