![]()
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կգլխավորի ռուսական պատվիրակությունը Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱՏՀԳ) գագաթնաժողովում։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Դիվանագետի խոսքով՝ գագաթնաժողովը նախատեսված է անցկացնել նոյեմբերի 18-19-ին Շենչժեն քաղաքում։ Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահի մասնակցությունը վկայում է այն կարևորության մասին, որը Մոսկվան տալիս է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների, մասնավորապես Չինաստանի հետ տնտեսական համագործակցությանը։
Վլադիմիր Պուտինի նախորդ այցը Չինաստան տեղի էր ունեցել մայիսի 19-20-ին։ Այդ ժամանակ նա և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը համաձայնության էին եկել մի շարք համատեղ նախաձեռնությունների շուրջ, որոնք վերաբերում էին էներգետիկային, ենթակառուցվածքներին, առանց վիզայի ուղևորություններին, ինչպես նաև լրատվամիջոցների համագործակցությանը։
![]()