ԿԸՀ-ն այսօր կքննի Նարեկ Կարապետյանին մանդատից զրկելու հարցը

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանի նկատմամբ ԿԸՀ-ի կողմից քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ թույլտվություն տալու մասով նիստը նախատեսված է այսօր 17:00-ին: Այս մասին այսօր ԿԸՀ նիստի ժամանակ հայտարարեց Վահագն Հովակիմյանը:

Նրա խոսքերով դատախազությունը միջնորդությունը ԿԸՀ-ին է ներկայացրել՝ հիմնվելով Սահմանադրական դատարանի 2022 թվականի 16/44 որոշման վրա, որի համաձայն ընտրված և լիազորությունները չստանձնած պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԿԸՀ համաձայնությամբ:

«Դատախազության միջնորդությունը քննարկվելու է այսօր 17.00-ին հրավիրված նիստի ընթացքում, որի մասով ծանուցվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը, մյուս ներկայացուցիչները»,- ասաց Հովակիմյանը, հավելելով, ու հնարավորության դեպքում կծանուցվի նաև Նարեկ Կարապետյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ