ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

Գիշերը ռուսական ուժերը հարվածել են Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին։

Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

Հարվածի են ենթարկվել վառելիքի, էներգետիկայի և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտները, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ բեռնաթափման և պահեստավորման տարածքները, հեռահար անօդաչու թռչող սարքերի հավաքման և պահեստավորման օբյեկտները։

Պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում հակաօդային պաշտպանության համակարգերը Ռուսաստանի շրջանների վրա խոցել են յոթ ուկրաինական FP-5 Flamingo թևավոր հրթիռ և 665 հեռահար կամիկաձե անօդաչու թռչող սարք։

Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է նաև Սումիի «Էպիկենտրոն» առևտրի կենտրոնին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Նախնական տվյալներով՝ վնասվել է նաև բազմաբնակարան բնակելի շենք: Մոտակայքում գտնվող դպրոցում պայթյունի ալիքից կոտրվել են պատուհանները: Տուժել է վեց մարդ, նրանց թվում՝ չորս երեխա և երկու մեծահասակ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ