![]()
Երգչուհի Շակիրան 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչից հետո սոցիալական ցանցերի միջոցով դիմել է Լիոնել Մեսսիին և Արգենտինայի հավաքականին։
«Արգենտինացիներ, ես հպարտ եմ ձեզանով։ Մեսսին մեծագույնն է։ Շնորհակալություն, Լատինական Ամերիկան Աշխարհի առաջնությունում այդքան լավ ներկայացնելու համար։ Դուք միշտ կմնաք իմ սրտում», — գրել է հայտնի երգիչը սոցիալական ցանցերում։
Շակիրան նաև շնորհավորել է Իսպանիայի հավաքականին չեմպիոնության կապակցությամբ։
«Իսպանիա՛։ Հպարտ եմ կրկին կիսվել ձեզ հետ հաջողություններով Աշխարհի առաջնությունում։ Շնորհավորում եմ»,- գրել է երգչուհին։
Հիշեցնենք՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչի Իսպանիա-Արգենտինա հանդիպման լրացուցիչ ժամանակում Եվրոպայի չեմպիոն Իսպանիան 1:0 հաշվով հաղթանակ է տարել Արգենտինայի նկատմամբ՝ դառնաով Աշխարհի չեմպիոն:
![]()