![]()
Երևանի մետրոպոլիտենի շարժակազմի արդիականացման աշխատանքների շրջանակում շահագործման է հանձնվել հերթական վերանորոգված շարժակազմը։
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնել է մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը։
Նրա խոսքով՝ գործող պարկից մեկ շարժակազմ՝ երեք վագոնով, ամբողջությամբ անցել է ընթացիկ վերանորոգում և արդեն դուրս է եկել գիծ։
«Վերանորոգման արդյունքում շարժակազմը 350 հազար կիլոմետր վազք է ունենալու»,- ասել է նա:
Սեդրակյանը նաև տեղեկացրել է, որ երեք միջանկյալ վագոնների ձեռքբերման մրցույթն ավարտվել է, մնում է Կառավարության անհրաժեշտ ֆինանսավորումը:
![]()