![]()
Shamshyan.com-ը տեսանյութ է ներկայացրել է հուլիսի 18-ին Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցներից:
Հուլիսի 18-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, տեղեկություններ էին ստացվել, որ Մուրացան 109 հասցեում միջադեպ էր տեղի ունեցել, որի ժամանակ հնչել էին կրակոցներ, և կար զոհ։ Ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել էր քաղաքացու մահը։
Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները:
Կայքը հայտնել էր, որ դեպքի վայրում հայտնաբերվել էին կրակված պարկուճներ, արնանման հետքեր, «Մերսեդես G» մակնիշի և մի քանի այլ ավտոմեքենաներ, որոնց վրա առկա էին եղել կրակոցի հետքեր:
Ըստ սկզբնաղբյուրի՝ նշված վայրից մարմնական վնասվածքներով Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկն էր տեղափոխվել 15-ամյա տղա երեխա, որը, ըստ տեղեկությունների, հենց նշված վայրում էր վիրավորում ստացել։
Քննչական բաժինը պարզել է, որ մահացածը Երևան քաղաքի Բելինսկու փողոցի բնակիչ 20-ամյա Վահե Մկրտչյան է:
ՆԳՆ-ից հայտնել են, որ Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել:
![]()