Ռուսաստանը լայնածավալ հարված է հասցրել Կիևի ռազմարդյունաբերական ձեռնարկությունների և լոգիստիկ կենտրոնների վրա

Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել Կիևի և Կիևի մարզի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների և լոգիստիկ կենտրոնների, ինչպես նաև Յուժնի նավահանգստի ենթակառուցվածքային օբյեկտների վրա։

Reuters-ը հրապարակել է Կիևի կենտրոնում գտնվող թիրախներին ռուսական ռազմական հարվածների կադրերը։

Ուկրաինական լրատվամիջոցները այս բալիստիկ հրթիռային հարձակումը անվանել են ամենազանգվածայիններից մեկը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վնասվել են ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները, Կիևի և Կիևի մարզի լոգիստիկ կենտրոնները, ինչպես նաև Օդեսայի նավահանգստային ենթակառուցվածքները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ